«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը «Լացիոյի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում (0:1) կրած սենսացիոն պարտությունից հետո հանդերձարանում էմոցիոնալ զրույց է ունեցել իր խաղացողների հետ, հաղորդում է Sky Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ Տուխելը հանդերձարանում ասել է իր խաղացողներին. «Դու այնքան լավը չեք, որքան ես կարծում էի: Այդ դեպքում ես պարզապես պետք է հարմարվեմ ձեր մակարդակին»:
«Բավարիա»-«Լացիո» պատասխան հանդիպումը կկայանա մարտի 5-ին։
Հիշեցնենք, որ Տուխելը «Բավարիան» գլխավորում է 2023 թվականի մարտից։ Մասնագետի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը:
Գերմանիայի առաջնությունում «Բավարիան» 50 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ Թիմը հինգ միավորով է զիջում առաջատար «Բայերին»: