7.06.26
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    Հովհաննիսյանն ու Թիկնիզյանը՝ Ղազախստանի հետ հանդիպման մասին

    🎥 Արգենտինան հաղթում է առանց Մեսսիի, Բրազիլիան և Անգլիան նույնպես վստահ քայլերով առաջ են գնում

    Սպերցյանի հուզիչ գրառումը Ղազախստանի դարպասը գրավելուց հետո

    🎥 Գերմանիան հաղթեց ԱՄՆ-ին, իսկ Պորտուգալիայի և Չիլիի հանդիպումն ավարտվեց բախումով ու հեռացումներով

    Յայա Տուրեն կգլխավորի Բարսեղյանի Սլովանը

    Վան Դայկը հստակեցրել է, թե երբ կորոշի իր ապագան

    Նա կարող է հենց այսպիսի բիզնես-պլան ունենալ. Ռուս հայտնի մարզիչը՝ Սպերցյանի ապագայի մասին

    ՉԼ-ն կործանում է նախագծերը. հուսով եմ՝ դա Բարսելոնայի հետ չի պատահի․ Գվարդիոլա

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Լեգենդների ձեռքից՝ լեգենդի կարգավիճակ. ով է ճանաչվել Laureus-ի վարկածով տարվա մարզիկ

      Մադրիդի մրցաշար․ Էլինա Ավանեսյանը հաղթեց իսպանացի մրցակցին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ

      Հայտնի են Laureus-2026-ի Տարվա լավագույն մարզիկ կոչման հավակնորդները

      Կարեն Խաչանովը բարելավել է դիրքը ATP-ի դասակարգման աղյուսակում

      Ավանեսյանը առաջադիմել է դասակարգման աղյուսակում․ WTA-ն հրապարակել է նոր աղյուսակը

      Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Օստրավայի բաց առաջնությունում

      Ալկարասը հաղթեց Ջոկովիչին և կարիերայում առաջին անգամ նվաճեց Australian Open-ի տիտղոսը

      Սպերցյանը նշել է՝ ում է երկրպագելու Australian Open-ի եզրափակիչում

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        Ծառուկյանը կրկին կգոտեմարտի RAF-ի կազմում՝ Վրաստանում կայանալիք դեբյուտային մրցաշարում

        Բացարձակ գերիշխանություն. UWW-ն 16-ամյա Ջանես Նազարյանին ճանաչել է աշխարհի ամսվա լավագույն ըմբիշ

        🎥 Շահեն Մարտիրոսյանը եզրափակիչում 40 վայրկյանում հաղթել է թուրք ըմբիշին և դարձել Եվրոպայի Մ-15 չեմպիոն

        Ըմբշամարտի Մ-15 ԵԱ․ Հայաստանի հավաքականների կազմերը

        🎥 Ըմբշամարտի Մ17 ԵԱ․ Սուրեն Իշխանյանը՝ Եվրոպայի չեմպիոն

        🎥 Ըմբշամարտի Մ17 ԵԱ. Սուրեն Իշխանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

        Ըմբշամարտի Մ17 ԵԱ․ Հայաստանի ազատ ոճայիններն այսօր սկսում են պայքարը. ովքեր են մրցակիցները

        Արսեն Հարությունյանը RAF լիգայում նորամուտը կնշի Օլիմպիական խաղերի չեմպիոնի դեմ գոտեմարտով

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          Հայտնի են տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի մրցակիցները ԱԱ-ի IV A դիվիզիոնում

          Միլիոնների կռիվ. Ովքե՞ր են 2026 թվականի ամենահարուստ մարզիկներն ըստ Forbes-ի

          Հայ սամբիստների տպավորիչ օրը ԵԱ-ում. մեր երիտասարդները նվաճել են 7 մեդալ՝ այդ թվում 2 ոսկե

          Հայաստանի սամբոյի հավաքականները կմասնակցեն Սերբիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը

          Սպորտային մարմնամարզության ԱԳ․ Արթուր Ավետիսյանը` բացարձակ գավաթակիր

          Երկու ոսկե մեդալ վեց օրում․ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան արձագանքել է հայ մարզիկի տպավորիչ հաղթանակներին

          Սպորտային մարմնամարզության ԱԳ․ հայ մարմնամարզիկները ոսկե և բրոնզե մեդալ են նվաճել Օսիյեկում

          Փայլուն մեկնարկ Օսիյեկում. Հայաստանի բոլոր չորս մարմնամարզիկները մեդալների համար կպայքարեն եզրափակիչում

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            Հովհաննիսյանն ու Թիկնիզյանը՝ Ղազախստանի հետ հանդիպման մասին

            🎥 Արգենտինան հաղթում է առանց Մեսսիի, Բրազիլիան և Անգլիան նույնպես վստահ քայլերով առաջ են գնում

            Սպերցյանի հուզիչ գրառումը Ղազախստանի դարպասը գրավելուց հետո

            🎥 Գերմանիան հաղթեց ԱՄՆ-ին, իսկ Պորտուգալիայի և Չիլիի հանդիպումն ավարտվեց բախումով ու հեռացումներով

            Յայա Տուրեն կգլխավորի Բարսեղյանի Սլովանը

            Վան Դայկը հստակեցրել է, թե երբ կորոշի իր ապագան

            Նա կարող է հենց այսպիսի բիզնես-պլան ունենալ. Ռուս հայտնի մարզիչը՝ Սպերցյանի ապագայի մասին

            ՉԼ-ն կործանում է նախագծերը. հուսով եմ՝ դա Բարսելոնայի հետ չի պատահի․ Գվարդիոլա

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Լեգենդների ձեռքից՝ լեգենդի կարգավիճակ. ով է ճանաչվել Laureus-ի վարկածով տարվա մարզիկ

              Մադրիդի մրցաշար․ Էլինա Ավանեսյանը հաղթեց իսպանացի մրցակցին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ

              Հայտնի են Laureus-2026-ի Տարվա լավագույն մարզիկ կոչման հավակնորդները

              Կարեն Խաչանովը բարելավել է դիրքը ATP-ի դասակարգման աղյուսակում

              Ավանեսյանը առաջադիմել է դասակարգման աղյուսակում․ WTA-ն հրապարակել է նոր աղյուսակը

              Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Օստրավայի բաց առաջնությունում

              Ալկարասը հաղթեց Ջոկովիչին և կարիերայում առաջին անգամ նվաճեց Australian Open-ի տիտղոսը

              Սպերցյանը նշել է՝ ում է երկրպագելու Australian Open-ի եզրափակիչում

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                Ծառուկյանը կրկին կգոտեմարտի RAF-ի կազմում՝ Վրաստանում կայանալիք դեբյուտային մրցաշարում

                Բացարձակ գերիշխանություն. UWW-ն 16-ամյա Ջանես Նազարյանին ճանաչել է աշխարհի ամսվա լավագույն ըմբիշ

                🎥 Շահեն Մարտիրոսյանը եզրափակիչում 40 վայրկյանում հաղթել է թուրք ըմբիշին և դարձել Եվրոպայի Մ-15 չեմպիոն

                Ըմբշամարտի Մ-15 ԵԱ․ Հայաստանի հավաքականների կազմերը

                🎥 Ըմբշամարտի Մ17 ԵԱ․ Սուրեն Իշխանյանը՝ Եվրոպայի չեմպիոն

                🎥 Ըմբշամարտի Մ17 ԵԱ. Սուրեն Իշխանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

                Ըմբշամարտի Մ17 ԵԱ․ Հայաստանի ազատ ոճայիններն այսօր սկսում են պայքարը. ովքեր են մրցակիցները

                Արսեն Հարությունյանը RAF լիգայում նորամուտը կնշի Օլիմպիական խաղերի չեմպիոնի դեմ գոտեմարտով

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  Հայտնի են տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի մրցակիցները ԱԱ-ի IV A դիվիզիոնում

                  Միլիոնների կռիվ. Ովքե՞ր են 2026 թվականի ամենահարուստ մարզիկներն ըստ Forbes-ի

                  Հայ սամբիստների տպավորիչ օրը ԵԱ-ում. մեր երիտասարդները նվաճել են 7 մեդալ՝ այդ թվում 2 ոսկե

                  Հայաստանի սամբոյի հավաքականները կմասնակցեն Սերբիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը

                  Սպորտային մարմնամարզության ԱԳ․ Արթուր Ավետիսյանը` բացարձակ գավաթակիր

                  Երկու ոսկե մեդալ վեց օրում․ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան արձագանքել է հայ մարզիկի տպավորիչ հաղթանակներին

                  Սպորտային մարմնամարզության ԱԳ․ հայ մարմնամարզիկները ոսկե և բրոնզե մեդալ են նվաճել Օսիյեկում

                  Փայլուն մեկնարկ Օսիյեկում. Հայաստանի բոլոր չորս մարմնամարզիկները մեդալների համար կպայքարեն եզրափակիչում

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Չեմ փոշմանել իմ պատմական հայրենիք գալու համար. Մեծ հարցազրույց Դմիտրի Գունկոյի հետ

                  ArmSport-ի դիտակետում, ԱՅԼ, Բարձրագույն խումբ, Թոփ, Հայաստան, Հեղինակային, Չեմպիոնների լիգա, ՖՈՒՏԲՈԼ
                  14.02.24 / 19:02
                  0

                  Ֆուտբոլի Հայաստանի գործող չեմպիոն «Ուրարտուն» շարունակում է նախապատրաստվել առաջնության երկրորդ հատվածին։ Թիմն արդեն վերադարձել է ձմեռային հավաքից ու տեղակայվել է հարազատ մարզաբազայում՝ գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոյի գլխավորությամբ։ Ռուս մասնագետը վերջին տարիների հայկական ֆուտբոլի ամենատարբերվող կերպարներից է։ Որոշեցինք նրա հետ զրուցել մեր առաջնության, ռուսական ֆուտբոլի հետ համեմատականների մասին, փորձեցինք ստանալ փոքրիկ մանրամասներ Գունկոյի անձնական կյանքից ու հայկական արմատներից։

                  Պարոն Գունկո, նախ խոսենք ձեր հայկական արմատներից…

                  — Այո, ես ունեմ հայկական արմատներ։ Մորս ազգանունը Գևորգյան է, ծնվել է, 1943 թվականին։ Բոլորին հայտնի է, թե դա ինչ ժամանակ էր, և նրա հայրը, այսինքն՝ պապս, հայկական զինված ուժերի կազմում հասավ մինչև Մոսկվայից ոչ հեռու Կրասնոարմեյսկ քաղաք, այնտեղ էլ ծնվեց իմ մայրը։ Իհարկե, ես ոչ մի անգամ մինչև Հայաստան գալս չէի եղել այստեղ, գիտեի որ մայրիկիս հայրը հայ է եղել, շատ նկարներ էի տեսել, պատմություններ լսել, թե ինչպես է մայրս հորս հետ հյուր եկել Երևան։ Լսել էի «Ջերմուկ» հանքային ջրի, անմահական խորովածի մասին։ Երբ ես եկա այստեղ, իմ նպատակն էր գտնել բարեկամներիս, ինչի համար պահանջվեց 1,5 տարի։ Իհարկե, քիչ տվյալներ էին պահպանվել, բայց եղավ այն, ինչ պետք է լիներ։ Ես իմացա, որ մեր թիմի դարպասապահների մարզիչ Ստեփան Ղազարյանը ծնունդով Արարատից է, որտեղից ծնունդով նաև իմ բարեկամներն են։ Նրան հարցրի՝ ունի՞ արդյոք հնարավորություն գտնելու իմ հարազատներից ինչ-որ մեկին։ Մայրս Անտոն Մաթևոսովիչի ընտանիքում 7-րդ զավակն էր։ Տվեցի 6 անուն՝ նույն ազգանունով և 7-րդը՝ մորաքրոջս ամուսինն էր։ Այդ ազգանունը լսելուց հետո Ստեփանն ասաց՝ «Այո, ես գիտեմ նրան, նա իմ հարևանն է», հետո էլ ասեց՝ կնոջ անունը Ջուլիետա է։ Չէի հավատում ականջներիս, շատ հուզիչ պահ էր։ 5 րոպե անց ես արդեն խոսեցի իմ հարազատների հետ, իհարկե, գնացի Արարատ, ջերմ զրույց ունեցանք, հիմա էլ կապի մեջ ենք։

                  Իսկ ինչպե՞ս սկսվեց ձեր մարզչական կարիերան։

                  — Որպես ֆուտբոլիստ, երևի թե, չեմ հասել այն մակարդակին, որին միշտ ցանկացել եմ հասնել։  Ցավոք 28 տարեկանում վնասվածք ստացա։ Հետազոտությունն ախտորոշեց ողնաշարի ճողվածք, ինչի պատճառով այլևս խաղադաշտ դուրս գալ չկարողացա։ Այնուհետև այնպես ստացվեց, որ ընդամենը 3 օր անց իմ առաջին մարզիչը՝ Անատոլի Ֆեդոսեևիչ Կորոլյովը, ինձ աշխատանքի հրավիրեց։ Այդպես կարիերաս ավարտելուց ընդամենը 3 օր անց ես դարձա Մոսկվայի «Սպարտակի» երիտասարդական թիմի գլխավոր մարզչի օգնական։ Այնպես որ, ես այն քիչ թվով մարզիչներից չեմ, որոնք ֆուտբոլ են եկել միանգամից՝ առանց խաղալու։ Դա 2008 թվականն էր։ Ես 13 տարի աշխատեցի թիմում՝ զբաղեցնելով բոլոր հնարավոր պաշտոնները՝ երիտասարդների թիմի մարզիչ-օգնական, գլխավոր մարզիչ։ Մենք 3 անգամ դարձանք երիտասարդական առաջնության հաղթող։ Այնուհետև 2013-ին ինձ հրավիրեցին զբաղեցնելու Ռուսաստանի ազգային հավաքականի այժմյան գլխավոր մարզիչ Վալերի Կարպինի օգնականի պաշտոնը։ Համալրեցի իր շտաբը, աշխատեցի այնտեղ մինչև 2014 թվականը։ Դրանից հետո էլ ես մնացի «Սպարտակի» կառուցվածքում, հետո եկավ գլխավոր մարզիչ Մուրադ Յակինը։ Ես դարձա ակադեմիայի սպորտային տնօրեն, հետո «Սպարտակ-2»-ի գլխավոր մարզիչ, այնուհետև գլխավորեցի երիտասարդական թիմը։ Որոշ ժամանակ անց հասկացա, որ եկել է պահը, երբ ինձ պետք էր նոր մարտահրավեր։ Հեշտ չէր «Խիմկիի» մարզչի ղեկին կանգնելը։ Եվ 2020-ին ես ընդունեցի այդ թիմը, շատ երկար չաշխատեցի, ինչից հետո առաջարկ ստացա Հայաստանից։

                  Ինչպե՞ս ստացաք հրավեր Հայաստանից։

                   — Շատ երկար մտածեցի, մոտ մեկ ամիս չեմ պատասխանել առաջարկին, ինձ հրավիրել էր «Նոա» ֆուտբոլային ակումբը։ Որոշ ժամանակ անց ես հասկացա, որ առանց աշխատանքի չեմ կարող, ինձ պետք է ռիթմ, գործընթաց, կենդանի ֆուտբոլ։ Որոշեցի փորձել ու գալ Հայաստան։ Հիմա, երբ 2 տարի հետ եմ նայում ու հիշում այդ զգացողությունները, անում եմ հետևյալ պնդումը՝ որ այն մարզիչը կամ ֆուտբոլիստը, որն առաջարկ է ստանում Հայաստանից, վախենալ պետք չէ և ոչ միայն վախենալ պետք չէ՝ այստեղ կա ամեն ինչ աշխատելու, զարգանալու համար, իրականացնելու գաղափարները, այստեղ բավական հարմարավետ է։

                  Կասեք Ռուսաստանի և Հայաստանի առաջնությունների հիմնական տարբերությունները։

                   — Եթե խոսենք կոնկրետ խաղի մակարդակի մասին, Ռուսաստանում շատ ավելի բարձր է ոչ միայն բուն առաջնության, այլև առաջին լիգայի մակարդակը՝ մեծ թռիչքներով ու  հեռավորություններով, խաղերի անցկացման լավ պայմաններով հանդերձ։ Քանի որ Ռուսաստանի տարածքն ահռելի է, համեմատել այն Հայաստանի տարածքում խաղեր կազմակերպելու հետ, անիմաստ է։ Առավելագույնը՝ 2,5 ժամ Գյումրի կամ նախորդ տարի գավաթային խաղին «Լեռնային Արցախի» հետ, որը դեռ Առաջին խմբում էր հանդես գալիս, ավտոբուսով ճանապարհը 5 ժամ էր։ Եթե վերցնենք Ռուսաստանի Առաջին լիգան, ճանապարհը կարող է կազմել 20 ժամ՝ թռիչքներով, ավտոբուսներով, օդակայանով, կարող է լինել 1-ից ավելի թռիչքով, քանի որ կա, օրինակ, Կալինինգրադ կամ Խաբարովսկ, կամ Վլադիվոստոկ։ Չնայած դրան, իմ կարծիքով, Հայաստանի առաջնությունը ավելի լավն է դառնում օրեցօր, ես դա տեսնում եմ իմ աչքերով։

                  Կրքերը Ռուսաստանում, իհարկե, ավելի շատ են, որովհետև լուսաբանումն այլ մակարդակի վրա է։ Այո, լուսաբանումը նույնպես ազդում է ֆուտբոլի մակարդակի վրա։ Հայաստանի առաջնությունը լուսաբանման տեսանկյունից, կարող եմ ամբողջը բնորոշել մի հարցի տեսքով՝ խաղերին քանի՞ լրագրող է ներկա գտնվում, քանի՞սն են գալիս ասուլսին։ Երբեմն, երբ ես ասուլիսի եմ գալիս, լրագրող ընդհանրապես չի լինում, և այդ դեպքում ու՞մ համար են գալիս մարզիչները ու ու՞մ համար են նրանք արտահայտում իրենց մտքերը։ Ահա թե ինչով է տարբերվում։

                  Որոնք են ձեր մարզչական սկզբունքները։

                  — «Ուրարտուն» իմ գլխավորած երրորդ թիմն է Հայաստանում։ Յուրաքանչյուր նախորդը կուտակած փորձ է։ Բոլոր թիմերը տարբեր են, փոխվում է մոտեցումը, միակ բանը, որ չի փոխվում, խաղային սկզբունքն է։ Եթե վերցնենք երիտասարդական ֆուտբոլը, դա կարևորագույն փուլն է ցանկացած մարզչի կարիերայում։ Նա պետք է հասկանա՝ ինչպես է «ծնվում» խաղացողը, նրա ձևավորման փուլերը։ Բաց թողնելով այս փուլը՝ ցանկացած մարզիչ կորցնում է շատ մեծ բան իր զարգացման մեջ։ Կա մարզիչների մի խումբ, որն ավարտում է իր կարիերան՝ որպես բարձր մակարդակի ֆուտբոլիստ, և սպասում է իր շանսին։ Բացառություն է երևի հոլանդական «Այաքսը», որի ֆուտբոլիստն առանց վարանելու կարող է անմիջապես վերցնել երիտասարդական որևէ թիմ կամ ակադեմիայի թիմ ու աճեցնել։ Ռուսաստանում, իհարկե, այդպես չէ՝ կարիերան ավարտած թոփ մակարդակի ֆուտբոլիստը ձգտում է Պրեմիեր լիգայի թիմի գլխավոր մարզիչ դառնալ, նա երբեք չի վերցնի 12-13 տարեկան երեխաների թիմ։

                  Ես ու մեր մարզչական շտաբի անդամները հնարավորինս հաճախում ենք «Ուրարտուի» երկրորդ թիմի և բուֆերի խաղերին։ Սա միակ ակադեմիան է Երևանում՝ նման պայմաններով, որոնք ստեղծված են ֆուտբոլիստների զարգացման համար։ Սա մեծ գործ է ոչ միայն «Ուրարտուի», այլ նաև հայկական ֆուտբոլի համար։

                  Ի՞նչ կասեք «Ուրարտուի» մարզաբազայի և հայկական ֆուտբոլի զարգացման հեռանկարների մասին։

                  — «Ուրարտուն» ունի մարզչական գերազանց գործունեություն ծավալելու բոլոր պայմանները՝ սեփական դաշտը, մարզասրահը, վերականգնողական սրահները՝ սաունան, լողավազանները, ունենք սեփական խոհանոցը։ Ես փորձում եմ դա հասցնել ֆուտբոլիստներին, քանի որ նրանց կարծիքով դա այդքան էլ կարևոր չէ, բայց այդպես չէ։ Ես ուրախ եմ, որ մենք օգտվում ենք ու հետագայում էլ կօգտվենք այս պայմաններից։

                  Իհարկե, եթե լինեին ավելի շատ ակադեմիաներ, խաղադաշտեր, ավելի շատ երեխաներ ներգրավված լինեին ֆուտբոլում՝ այսպիսի պայմաններով, դա մեծ քայլ առաջ կլիներ հայկական ֆուտբոլի համար։ Ֆուտբոլն ամենատարածված սպորտաձևն է։ Տեսեք՝ ինչ է անում դա այնպիսի երկրներում, ինչպիսին օրինակ Արգենտինան է։ Հայաստանի պես հարուստ երկիր չէ, բայց ֆուտբոլը զարգացած է ու համախմբում է բոլորին։ Ես կողմնակից եմ նրան, որ Հայաստանում ֆուտբոլի հանդեպ հետաքրքրությունը տարեցտարի աճի, ու դրա համար պետք է անել ամեն ինչ։ «Ուրարտուն» կարող է և պետք է օրինակ ծառայի բոլոր ակումբների համար։ Այն ենթակառուցվածքների տեսանկյունից նշաձող է սահմանել, որին հասնելու դեպքում հայկական ֆուտբոլը կզարգանա։

                  Ինչպե՞ս ձեր ընտանիքն արձագանքեց Հայաստան տեղափոխվելու մասին լուրին։

                  — Նախորդ տարի ամառային արձակուրդներին ես երեխաներիս բերեցի Երևան, և մենք 2 ամիս ու կես միասին էինք։ Հետո սկսվեցին դասերը, նրանք գնացին ու այդ ամբողջ ընթացքում նրանք ինձ հարցնում էին՝ երբ են գնալու Երևան, երբ են վերադառնալու այստեղ։ Ի վերջո, Երևանում աշխատելու հնարավորություն ընձեռվեց, հրավեր ստացա «Ուրարտուից» ու ասացի կնոջս, երեխաներիս, որ բոլորս տեղափոխվում ենք Հայաստան՝ ապրելու։ «Ուռա՜, ուռա՜, մենք գնում ենք Հայաստան», — այսպիսին էր նրանց արձագանքը, ու սկսեցին հաշվել օրերը։  Մենք այստեղ ենք առանց իմ մեծ որդու. Նա պրոֆեսիոնալ պայմանագիր ունի «Սպարտակի» հետ։ Իմ երեխաները սպորտային են. աղջիկս Մոսկվայում զբաղվում էր սինքրոն լողով, սպորտի վարպետ է։ Այստեղ նա շարունակում է մարզվել «Օլիմպավանում», շուտով մրցում ունի, մեկում արդեն այստեղ հաղթել է, այժմ առջևում է հաջորդ փուլը։ Փոքր տղաս, իհարկե, մարզվում է«Ուրարտուի» մանկապատանեկան դպրոցում։ Փոքր աղջիկս 7 տարեկան է և նա մեծ քրոջ հետքերով է գնում՝ զբաղվում է լողով։ Երևի ամենակարևոր բանն է՝ լինել ընտանիքի ու մտերիմների կողքին, որոնք քեզ աջակցում են ու անհանգստանում են քեզ համար։

                  Որքանո՞վ եք տիրապետում հայերենին։

                   — Նոյեմբերին լրացավ Հայաստանում գտնվելուս 3 տարին և, բնականաբար, ֆուտբոլային որոշ բառեր հասկանում եմ՝ «առաջ», «գնացինք», հաշիվները՝ «1-0», «1-1» և այլն։ Շատ բարդ լեզու է, բայց իմ աղջիկները սովորում են, ավագ աղջիկս գրում է հայերեն։ Մի օր ինձ ասում է՝ «Հայրիկ, ես այսօր շփվել եմ հայերեն», ասացի՝ «Հիանալի է, կթարգմանես ինձ ռեստորանում» (ծիծաղում է)։

                  Ի՞ նչ կասեք Երևանի մասին։

                   — Ինձ դուր է գալիս կենտրոնը, հաճախ եմ դուրս գալիս քայլելու, հասնում Հանրապետության հրապարակ, Հյուսիսային պողոտա։ Թումանյան փողոցն եմ սիրում՝ այնտեղ շատ են սրճարանները, ռեստորանները։ Ինձ շատ է դուր գալիս Երևանը, ինձ ձգում է թե՛ այստեղի ճարտարապետությունը, թե’ խոհանոցը, մարդիկ։ Մի անգամ հեռախոսս թողել էի սրճարանում։ Երբ տանը հասկացա, որ այն մոտս չէ, հետ  գնացի։ Ոստիկանն ինձ տեսավ, հասկացավ, որ ինչ-որ բան եմ փնտրում, ցույց տվեց ինձ հեռախոսը։ Հարցրեց՝ «քո՞նն է, հավաքիր գաղտնաբառը»։ Հավաքեցի, ու նա ինձ վերադարձրեց հեռախոսս։ Երևանի հետ կապված պատմությունները շատ են։

                  Ո՞րն է ձեր ամենամեծ ցանկությունը։

                  — Շատ եմ ցանկանում, որ մեր խաղերին գան մեծ թվով երկրպագուներ։ Տղաները վատ ֆուտբոլ չեն ցուցադրում, կարծում եմ՝ այն պետք է դուր գա ֆաներին։ Ես ուզում եմ՝ գոնե տարածքի բնակիչներն իմանան, որ այստեղ կա մարզադաշտ։ Եկե’ք մարզադաշտ, լցվե’ք էմոցիաներով, ու թիմը կպատասխանի ձեզ խաղադաշտում նույն զգացողություններով ու ինքանվիրումով։

                   

                  Ռոբերտ Գասպարյան

                  Թեգեր: #բարձրագույն-խումբ#ուրարտուԴմիտրի Գունկո
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Գունկոն լքել է Հայաստանը և գլխավորել ռուսական ակումբ

                  18.06.25

                  Եթե հեռանալ Կրասնոդարից, ապա միայն դեպի բարձրակարգ առաջնություն․ Գունկոն՝ Սպերցյանի մասին

                  07.02.25

                  📸Դմիտրի Գունկոյի կինը Երևանում վթարի է ենթարկվել

                  07.02.25

                  Ուրարտուի գլխավոր մարզիչ Գունկոն խորհուրդներ է տվել Զախարյանին

                  06.02.25

                  ԼՐԱՀՈՍ

                  Հովհաննիսյանն ու Թիկնիզյանը՝ Ղազախստանի հետ հանդիպման մասին

                  12:35 / 07.06.26

                  🎥 Արգենտինան հաղթում է առանց Մեսսիի, Բրազիլիան և Անգլիան նույնպես վստահ քայլերով առաջ են գնում

                  11:15 / 07.06.26

                  Սպերցյանի հուզիչ գրառումը Ղազախստանի դարպասը գրավելուց հետո

                  10:15 / 07.06.26

                  🎥 Գերմանիան հաղթեց ԱՄՆ-ին, իսկ Պորտուգալիայի և Չիլիի հանդիպումն ավարտվեց բախումով ու հեռացումներով

                  01:00 / 07.06.26

                  Յայա Տուրեն կգլխավորի Բարսեղյանի Սլովանը

                  00:11 / 07.06.26

                  Վան Դայկը հստակեցրել է, թե երբ կորոշի իր ապագան

                  23:40 / 06.06.26

                  Նա կարող է հենց այսպիսի բիզնես-պլան ունենալ. Ռուս հայտնի մարզիչը՝ Սպերցյանի ապագայի մասին

                  23:15 / 06.06.26

                  ՉԼ-ն կործանում է նախագծերը. հուսով եմ՝ դա Բարսելոնայի հետ չի պատահի․ Գվարդիոլա

                  22:45 / 06.06.26

                  Որպես զբոսաշրջիկ նա միշտ էլ կկարողանա տեսնել Եվրոպան․ Սպարտակի նախկին նախագահը՝ Սպերցյանի մասին

                  22:12 / 06.06.26

                  Թիկնիզյանը հայտնվել է նիդերլանդական գրանդի դիտակետում. գործակալը չի հերքել լուրերը

                  21:45 / 06.06.26

                  Ինչո՞ւ Չանչարևիչը հրավիրվեց և ի՞նչ խնդիրներ ունի հավաքականը. Մելիքյանը բացում է փակագծերը

                  21:14 / 06.06.26

                  📷 Կատարե՛ք ձեր ընտրությունը. Մխիթարյանի գրառումը Հայաստանի ընտրանու խաղից անմիջապես հետո

                  20:40 / 06.06.26

                  🎥 Մարտական ոչ ոքի Երևանում. Հայաստանի հավաքականը խաղաղությամբ բաժանվեց Ղազախստանից

                  20:00 / 06.06.26

                  Մոուրինյուն որոշել է Ռեալ վերադարձնել մադրիդցիների նախկին ֆուտբոլիստին

                  19:15 / 06.06.26

                  Երեք ակումբ հետաքրքրված են Վալերի Ծառուկյանի ծառայություններով

                  18:11 / 06.06.26

                  Հայաստան – Ղազախստան․ մեկնարկային կազմեր

                  17:00 / 06.06.26

                  Marca. Ատլետիկոն մտադիր է 7 նոր ֆուտբոլիստի ձեռք բերել ​

                  16:17 / 06.06.26

                  Ծառուկյանը կրկին կգոտեմարտի RAF-ի կազմում՝ Վրաստանում կայանալիք դեբյուտային մրցաշարում

                  15:35 / 06.06.26

                  Պաշտոնական. Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը փոխեց ակումբային գրանցումը

                  15:19 / 06.06.26

                  Մբապեն նշել է այն երկու աստղերի անունները, որոնց դեմ երազում է խաղալ ԱԱ-2026-ում

                  14:15 / 06.06.26

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Անգլիան կարող է 6-րդ մասնակիցն ունենալ ՉԼ-ում. հայտնի է՝ որ դեպքում

                  14:13 / 24,05,26

                  Կարդալ ավելին

                  Գրանդները՝ վտանգի գոտում. իրավիճակը Չեմպիոնների լիգայի վերջին տուրից առաջ

                  11:05 / 28,01,26

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Sport Life

                  Կակայի նախկին կինը բացահայտել է իրականությունն ու հերքել ապահարզանի տարօրինակ պատճառի մասին լուրերը

                  17:25 / 29.05.26

                  Կարդալ ավելին

                  🎥 Կադրից դուրս. ինչպես Մեսսին, Ռոնալդուն ու Մբապեն դարձան LEGO-ի հերոսներ

                  14:20 / 21.05.26

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.