Այսօր՝ փետրվարի 10-ին, կկայանա Գերմանիայի Բունդեսլիգայի 21-րդ տուրի «Բայեր»-«Բավարիա» հանդիպումը։ Խաղը կկայանա Լևերկուզենի «Բայ Արենա» մարզադաշտում և կմեկնարկի 21:30-ին: Արդեն հայտնի է՝ ինչ կազմերով խաղադաշտ դուրս կգան թիմերը։
«Բայեր»․ Գրադեցկի, Տապսոբա, Տա, Ինկապիե, Ստանիշիչ, Գրիմալդո, Ջակա, Անդրիխ, Վիրց, Տելլա, Ադլի:
«Բավարիա». Նոյեր, Բոե, Ուպամեկանո, Դայեր, Մին Ջե, Մազրաուի, Գորեցկա, Պավլովիչ, Մուսիալա, Սանե, Քեյն:
20 տուրերից հետո Գերմանիայի Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը գլխավորում է Լևերկուզենի «Բայերը»: Խաբի Ալոնսոյի թիմն ունի 52 միավոր։ Մյունխենի «Բավարիան» 50 միավորով երկրորդ տեղում է։