«Տոտենհեմի» նախկին հարձակվող, իսկ այժմ Մյունխենի «Բավարիայի» խաղացող Հարի Քեյնը խոսել է ռեկորդների նկատմամբ իր վերաբերմունքի մասին։
«Իմ նպատակը երբեք չի եղել ռեկորդ սահմանելը, բայց երբ լսում ես, թե ինչպես են մարդիկ խոսում այդ մասին, իհարկե գիտես, որ իսկապես լավ բան ես անում», — Քեյնի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը:
Հիշեցնենք, որ Քեյնը «Բավարիա» է տեղափոխվել «Տոտենհեմից» անցած ամառ 105 միլիոն եվրոյի դիմաց, այս մրցաշրջանում հարձակվողը մյունխենցիների կազմում անցկացրել է 27 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 28 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը գերմանական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։