«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է Գերմանիայի առաջնությունում և Չեմպիոնների լիգայում հաղթելու թիմի հնարավորությունների մասին։
Բունդեսլիգայում մյունխենցիները երկու միավորով են զիջում առաջատար Լևերկուզենի «Բայերին»:
«Մենք պետք է ամեն ինչ ապացուցենք, այդ մասին կխոսենք մրցաշրջանի վերջում։ Կարծում եմ՝ թիմը մրցունակ է յուրաքանչյուր խաղում։ Մենք դա ապացուցեցինք վնասվածքների առումով շատ դժվար մրցաշրջանի առաջին կեսում։
Չեմպիոնների լիգայում մեզ պետք է լավ մարզավիճակ, մեր վնասվածք ստացած ֆուտբոլիստների վերադարձ և մի փոքր հաջողություն հանդիպումներում»,- Տուխելի խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ն։