«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է Բունդեսլիգայի առաջիկա հանդիպման մասին, որում իր թիմը կխաղա առաջնության առաջատար Լևերկուզենի «Բայերի» հետ։ Հիշեցնենք, որ այս պահին լեւերկուզենցիներն անպարտելի են Գերմանիայի ընթացիկ առաջնությունում։
«Մենք պետք է վերևում լինենք, այլ ճանապարհ չկա: Մենք քրտնաջան աշխատեցինք Լևերկուզենի «Բայերին» առաջին պարտությունը հասցնելու և աղյուսակում նրան հետ միավորների տարբերությունը կրճատելու համար։ Սա ամենացանկալի սցենարն է։
«Բայերը» լավ մրցաշրջան է անցկացնում, բայց նրանք պետք է հետ նայեն: Մենք նրանցից հետ ենք մնում ընդամենը երկու միավորով»,- Տուխելի խոսքերն է մեջբերում Sky Sport Germany-ն։
























































