Գերմանական Բունդեսլիգայի 20-րդ տուրի խաղում Մյունխենի «Բավարիան» սեփական հարկի տակ 3։1 հաշվով հաղթել է Մյոնխենգլադբախի «Բորուսիային»։ Հյուրերի կազմում խփած գոլով աչքի է ընկել պաշտպան Նիկո Էլվեդին, իսկ մյունխենցիների կազմում՝ կիսապաշտպան Ալեքսանդր Պավլովիչը, հարձակվող Հարի Քեյնը և պաշտպան Մաթիյս դե Լիխտը։ Քեյնի համար այս գոլը 24-րդն էր Բունդեսլիգայում իր նորամուտի մրցաշրջանի 20 խաղում։
Նախկինում «Բավարիայի» կազմում իր նորամուտի մրցաշրջանում նույնքան գոլ է խփել միայն իտալացի հարձակվող Լուկա Տոնին, ով մյունխենյան ակումբ է տեղափոխվել 2007 թվականին։ Ընդ որում, նոր ռեկորդ սահմանելու համար Քեյնին մնացել է առաջնության ևս 14 տուր։
Ընդհանուր առմամբ Բունդեսլիգայում միայն «Համբուրգի» հարձակվող Ուվե Զելերն է ավելի շատ գոլ խփել իր նորամուտի մրցաշրջանում (1963/1964)՝ 30 գոլ։
























































