Բունդեսլիգայի 20-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» ընդունել էր Մյոնխենգլադբախի «Բորուսիային» և 3-1 հաշվով հաղթանակ տարավ։
35-րդ րոպեին հյուրերի կազմում հաշիվը բացեց Էլվեդին, բայց տասը րոպե անց Պավլովիչը հավասարեցրեց այն։
70-րդ րոպեին Քեյնը առաջ մղեց մյունխենցիներին, իսկ 86-րդ րոպեին Դե Լիխտը հաշիվը դարձրեց 3-1։
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հրանտ Ռանոսը հյուրերի պահեստայինների նստարանին էր և խաղադաշտ դուրս եկավ 89-րդ րոպեին։
Այս խաղից հետո «Բավարիան» 50 միավորով 2-րդն է մրցաշարային աղյուսակում, իսկ «Բորուսիան» 21 միավորով՝ 13-րդ։
























































