Դորտմունդի «Բորուսիան» Գերմանիայի առաջնության 20-րդ տուրի խաղում ոչ-ոքի խաղաց «Հայդենհայմի» հետ՝ 0։0։
26-րդ րոպեին Դոնիել Մալենը գոլի հեղինակ դարձավ, սակայն գոլը չեղարկվեց խաղից դուրս իրավիճակի պատճառով։
Այս հանդիպումից հետո «Բորուսիան» 37 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ տեղը, «Հայդենհայմը» 24 միավորով 9-րդն է։
























































