Գերմանական «Շալկե» ֆուտբոլային ակումբը, 165 միլիոն եվրոյի պարտքերի պատճառով, կարող է կորցնել իր պրոֆեսիոնալ ակումբի կարգավիճակը և արտոնագիրը՝ Երկրորդ Բունդեսլիգայից դուրս մնալու դեպքում, որտեղ թիմը ներկայումս հանդես է գալիս:
Այս մասին հայտնում է Sky Sport Germany-ն։
Ըստ աղբյուրի՝ նման սցենարի իրականացման դեպքում «Շալկեն» կկարողանա խաղալ բացառապես սիրողական մակարդակում՝ ներկայացնելով գերմանական ֆուտբոլի ստորին դիվիզիոնները։
Հիշեցնենք, որ Երկրորդ Բունդեսլիգայի 19 տուրից հետո «Շալկեն» վաստակել է 20 միավոր և զբաղեցնում է 15-րդ տեղը։
«Շալկեն» Գերմանիայի ամենատիտղոսակիր ակումբներից մեկն է, որը 7 անգամ դարձել է չեմպիոն, 5 անգամ Գերմանիայի գավաթակիր և ՈՒԵՖԱ-ի գավաթի հաղթող։
























































