«Բավարիայի» գլխավոր տնօրեն Յան-Քրիստիան Դրեզենը պատասխանել է մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի խոսքերին, ով ավելի վաղ ասել էր, որ իսպանական ֆուտբոլի հսկաներից մեկի հետ աշխատելը իրեն կոգեշնչի։
«Մենք չպետք է այդքան նյարդայնանանք դրա համար: Երբ մարզիչին ձեռք են բերում, սովորաբար նրան պայմանագիր չեն առաջարկում, որը նախատեսված է մինչև թոշակի անցնելը: Ինձ համար լրիվ նորմալ է, որ Թոմասը նման բան է ասում։ Ընդ որում, նա դա ասել է մի պատճառով՝ նրան համապատասխան հարցը տրվել է լրագրողների և երկրպագուների հարցերով բաց նիստում։ Ես շատ ավելի զարմացած եմ, թե ինչպես է այս իրավիճակը չափազանցվել։
Թոմասն այստեղ աշխատում է մեծ կրքով ու եռանդով։ Նա ցանկանում է որոշակի բարձունքների հասնել մեզ հետ, իսկ մենք՝ նրա հետ»,- X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) Դրեզենի խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ն։