Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոստովանել է, որ կցանկանար մի օր աշխատել Իսպանիայում։
«Ինձ կգրավեր նոր տեղափոխությունը արտասահման: Իսպանիան հիանալի առաջնություն ունի։ Իսպանացիների հետ աշխատելու իմ փորձից ելնելով կարող եմ ասել, որ նրանք մեծ ինքնավստահություն ունեն»,- Տուխելի խոսքը մեջբերել է GFNG-ը։
50-ամյա գերմանացին «Բավարիան» գլխավորում է նախորդ տարվա մարտից։ Նախկինում Տուխելը մարզել է «Չելսին», ՊՍԺ-ն, Դորտմունդի «Բորուսիան» և «Մայնցը»։
Նոյեմբերի 27-ին «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին հայտարարել էր, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա թիմից։
























































