Լիոնել Սկալոնին նշել է այն մարզչի անունը, որին ցանկանում է նմանվել։
– Հիմա ո՞ր մարզչից եք ինչ-որ բան սովորում։
-Ես սովորում եմ նրանցից, ովքեր անում են այն, ինչ մենք կցանկանայինք անել ազգային հավաքականում: Ինձ դուր է գալիս Գվարդիոլան, Դե Ձերբին, ով հիանալի աշխատանք է կատարում «Բրայթոնում», ինձ դուր է գալիս Սիմոնե Ինձագին, ինձ դուր է գալիս Սպալետին։ Եվ, անկասկած, ես չեմ կարող մոռանալ Անչելոտիին, ով այսօր այն մարզչի մոդելն է, որին ես ուզում եմ նմանվել. մարդ, որին բոլորը գնահատում են, շատ խելացի, որն ամեն ինչ հաղթել է ոչ պատահականորեն։ Կառլոն ուղենիշ է:
Եվ հետո Սիմեոնեն, որի հետ մենք զրուցեցինք, գնացինք նրան տեսնելու Մադրիդում, նա մեզ շատ խորհուրդներ տվեց, թե ինչ անենք, երբ առաջին անգամ միացանք ազգային թիմին։ Սրանք թիմ գլխավորելու երկու տարբեր եղանակներ են, բայց երկուսն էլ կարող են օգտագործվել քո աշխատանքում»,- ասել է Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչը։