Մյունխենի «Բավարիան» հետաքրքրված է նիդեռլանդացի կիսապաշտպան Չավի Սիմոնսի ծառայություններով, ով այժմ հանդես է գալիս «Լայպցիգում» վարձավճարով:
Նշենք, որ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում են ՊՍԺ-ին։
Ըստ գերմանական Bild-ի՝ Սիմոնսը մյունխենյան ակումբի առաջնային տրանսֆերային նպատակներից է։ Չավիի ծառայություններով հետաքրքրված են նաև մի քանի եվրոպական այլ թոփ ակումբներ։
Հաղորդվում է նաև, որ «Լայպցիգը» աշխատում է Չավի Սիմոնսի վարձակալության պայմանագիրը մինչև 2025 թվականը երկարաձգելու վրա։ Ինքը՝ խաղացողը, և ֆրանսիական ՊՍԺ-ն դեռ վերջնական որոշում չեն կայացրել։