«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Արտուրո Վիդալը պայմանագիր է կնքել «Կոլո-Կոլոյի» հետ, հաղորդում է չիլիական ակումբի մամուլի ծառայությունը։
«Մենք ողջունում ենք Չիլիի պատմության լավագույն ֆուտբոլիստին՝ մեր հիանալի Արտուրո Էրազմո Վիդալ Պարդոյին։ Մենք նորից հանդիպում ենք, թագավոր»,- ասված է հաղորդագրությունում:
Հունվարից 36-ամյա չիլիացին բրազիլական «Ատլետիկո Պարանաենսեից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակում է:
Վիդալը Կոլո-Կոլոյի սան է և խաղացել է նաև Լևերկուզենի «Բայերում», «Յուվենտուսում», «Բավարիայում», «Բարսելոնայում», «Ինտերում» և «Ֆլամենգոյում»: