Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսիի և գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնիի միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել ԱԱ-2026-ի նոյեմբերյան ընտրական խաղում Ուրուգվայից կրած պարտությունից հետո (0:2): Այս մասին հայտնում է LA100-ը՝ հղում անելով իր լրագրող Շերքիս Բյալոյին։
Կողմերի միջև հակամարտությունը սկսվել է խաղից առաջ, սակայն սրվել է այն բանից հետո, երբ լուրեր են տարածվել, թե ազգային հավաքականի ֆուտբոլիստները պարտությունից հետո մասնավոր խնջույքի են եղել։ Սկալոնին վրդովվել է դրանից՝ ասելով, որ մի քանի օրից թիմը պետք է խաղ անցկացնի տարածաշրջանի ամենամարտունակ թիմի հետ։ Նոյեմբերի 17-ին խաղ կայացավ Ուրուգվայի հետ, իսկ հինգ օր անց արգենտինացիները 1։0 հաշվով հաղթեցին Բրազիլիային։
Հաղորդվում է, որ Բրազիլիայի դեմ խաղից հետո Սկալոնին ասել է, որ ծրագրում է հեռանալ Արգենտինայի հավաքականից 2024 թվականի ամռանը Կոպա Ամերիկայից հետո: Աղբյուրը, սակայն, նշում է նաև, որ հնարավոր կոնֆլիկտը չի ազդել Մեսսիի և Սկալոնիի հարաբերությունների վրա ֆուտբոլային դաշտում։