Թոմաս Տուխելը «Վերդերից» կրած պարտությունից հետո խոսել է Բունդեսլիգայի չեմպիոնության համար պայքարի մասին։
Երեկ մյունխենյան ակումբը 2008 թվականից հետո առաջին անգամ պարտվեց Բրեմենի «Վերդերին» (0:1): Այժմ Տուխելի թիմը 1 խաղ պակաս է անցկացրել և 7 միավորով է զիջում առաջատար Լևերկուզենի «Բայերին»։
«Դեռ վաղ է խոսել այս մասին. Մենք դեռ չենք ավարտել անգամ մրցաշրջանի առաջին հատվածը, քանի որ պետք է խաղանք «Ունիոնի» դեմ։
Տիտղոսի մասին դեռ մտածելու ու խոսելու կարիք չկա։ Մենք երեք միավոր կորցրեցինք այս խաղում։ Չորեքշաբթի մենք ավելի լավ հանդես գալու հնարավորություն ունենք»,- ասել է «Բավարիայի» մարզիչը: