Էրիկ տեն Հագը ցանկանում է «Մանչեսթեր Յունայթեդում» տեսնել «Այաքսի» ևս մեկ ֆուտբոլիստի:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը ցանկանում է, որ ձմռանը ակումբը ձեռք բրի «Այաքսի» հարձակվող Բրայան Բրոբիին։
Կողմերը դեռ ամռանն են բանակցել հնարավոր տրանսֆսերի շուրջ։ Ե՛վ խաղացողը, և՛ ակումբը շատ են ցանկանում, որ գործարքը կայանա։
Եթե տրանսֆերը չկայանա հունվարին, ապա դա հնարավոր է ամռանը՝ պայմանով, որ Էրիկ Հագը պահպանի իր աշխատանքը։ Այժմ «Այաքսը» չի ցանկանում խաղացողին բաց թողնել։ Ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետն ավարտվում է 2027 թվականին։
Այս մրցաշրջանում Բրոբին 25 խաղում դարձել է 13 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։