Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին խոսել է Լիոնել Մեսսիի ապագայի մասին։
«Մեսսին կխաղա այնքան, որքան ցանկանում է։ Կարծում եմ՝ նա կշարունակի խաղալ, հատկապես այն պատճառով, որ երջանիկ է ֆուտբոլի խաղադաշտում։ Նա պետք է շարունակի այնքան ժամանակ, քանի դեռ իրեն լավ զգում։ Հիմա նրա համար դժվար է լինելու։ Բոլորի համար դժվար կլինի, երբ նրան այլևս չտեսնենք խաղադաշտում»,- Սկալոնիի խոսքն է մեջբերել Sky Sport Italia-ն:
Հիշեցնենք, որ Լիոնել Մեսսին ՊՍԺ-ի հետ պայմանագրի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է «Ինտեր Մայամի» անցած ամռանը։ Նախորդ մրցաշրջանում 36-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 14 հանդիպման, որոնցում դարձել է 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։