Իսպանական «Ատլետիկոն» Սաուդյան Ալ-Իթթիհադի հետ քննարկում է հարձակվող Անխել Կորեայի տրանսֆերը։ Մադրիդյան ակումբը պատրաստ է խաղացողին բաց թողնել Սաուդյան Արաբիա, քանի որ դա կօգնի թիմում տեղ բացել իտալացի հարձակվող Մոյզե Կինի համար:
Կորեան կարող է «Ալ Իթիհադում» փոխարինել ֆրանսիացի Կարիմ Բենզեմային, ով մոտ է հեռանալուն ղեկավարության հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով։