Ջոն Թերին Ժոզե Մոուրինյուին անվանում է իր կարիերայի լավագույն մարզիչ։
«Մոուրինյուն ամենայուրահատուկ մարզիչն է, որին ես երբևէ տեսել եմ։ Նա կարևոր դեր խաղաց իմ հաջողության մեջ։ Նա միշտ մի քայլ առաջ էր մտածում և գիտեր, թե ինչ են անելու իր հակառակորդները։ Նրա հետ այնպիսի զգացողություն էր, ասես երկուսով ողջ աշխարհի դեմ ենք։
Լավագույն մարզիչը, որ երբևէ ունեցել եմ»,- ասել է «Չելսիի» նախկին ավագը, որն աշխատել է պորտուգալացի մարզչի հետ լոնդոնյան ակումբում նրա երկու ժամանակաշրջանների ընթացքում: