Դորտմունդի «Բորուսիայի» ղեկավարությունը կասկածում է 34-ամյա կիսապաշտպան Մարկո Ռոյսի հետ աշխատանքային պայմանագրի երկարաձգման նպատակահարմարության մեջ, որն ավարտվում է առաջիկա ամառ։
Այս մասին հաղորդում է Sport Bild-ը։
Աղբյուրի համաձայն՝ չափազանց քիչ է հավանականությունը, որ «մեղուները» ընթացիկ մրցաշրջանի ավարտին կերկարաձգեն պայմանագիրը Ռոյսի հետ։ Նշվում է նաև, որ գերմանացի ֆուտբոլիստը կարող է կարիերան շարունակել Բունդեսլիգայի մեկ այլ ակումբում, որի անունը չի հաղորդվում։
Հիշեցնենք, որ Ռոյսը «Բորուսիայում» է հանդես գալիս 2012 թվականից։
























































