Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ակնկալում է, որ Բունդեսլիգայում չեմպիոնության համար պայքարը կշարունակվի մինչև այս մրցաշրջանի վերջնամաս։
«Մենք ցանկանում ենք «Բայերի» դեմ խաղին մոտենալ այնպիսի իրավիճակում, որտեղ հաղթանակի շնորհիվ կշրջանցենք նրանց: Իրավիճակը պարզ է՝ մենք կորցնելու բան ունենք, նրանք առավելություն ունեն։ Միգուցե չեզոք հեռուստադիտողը սպասում է, որ այլ թիմ հաղթի առաջնությունը, քանի որ նախորդ մրցաշրջանում դա տեղի չունեցավ։ Այժմ իսկական մրցավազք է տիտղոսի համար։ «Բայերն» անհավանական թիմ է: Եվ մի մոռացեք, թե որքան լավն է «Շտուտգարտը»: Մոտակայքում է նաև «Լայպցիգը»։ Մրցավազքը շարունակվում է։ Հիմա դեռ ճանապարհի կեսն է: Պայքարը կշարունակվի մինչև վերջ»,- Տուխելի խոսքը մեջբերում է Bild-ը։
Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը 45 միավորով գլխավորում է Լևերկուզենի «Բայերը»: Երկրորդ տեղը զբաղեցնում է «Բավարիան» (41 միավոր), որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել։
























































