Ավարտվեց Գերմանիայի Բունդեսլիգայի 17-րդ տուրի հանդիպումը, որում հանդիպեցին «Բավարիան» ու «Հոֆենհայմը»։
Թիմերը խաղացել են Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում (Գերմանիա): «Բավարիան» հաղթեց 3-0 հաշվով։
18-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել «Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալան։ 70-րդ րոպեին Ջամալը դուբլ ձևակերպեց։ 90+1 րոպեին «Բավարիայի» երրորդ գոլը խփեց հարձակվող Հարի Քեյնը։
«Բավարիան» երկրորդ տեղում է Բունդեսլիգայի 2023/2024 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակում։ Թիմը 17 խաղում վաստակել է 41 միավոր։ «Հոֆենհայմը» 24 միավորով 7-րդ տեղում է։ Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Բայերը» (42):
























































