«Բորուսիայի» սպորտային տնօրեն Սեբաստիան Կելը խոսել է Ջեյդոն Սանչոյի տեղափոխության մասին։ Գերմանական ակումբը ՄՅՈւ-ից վարձակալել է անգլիացի կիսապաշտպանին։
«Սանչոյին հետ բերելը հեշտ չէր, շատ օրեր պահանջվեցին։ Նրա աչքերում կարելի է կրակ տեսնել։ Ջեյդոնը շատ ուրախ է, որ կարող է նորից ֆուտբոլ խաղալ։ Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի նրան հնարավորինս արագ վերադարձնենք ամենաբարձր մակարդակի»,- Կելի խոսքն է մեջբերել լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հունվարի 11-ին «Բորուսիան» հայտարարեց Սանչոյի վարձակալության մասին։ 23-ամյա խաղացողն արդեն հանդես է եկել դորտմունդյան ակումբում 2017-ից 2021 թվականներին։ Նա թիմի կազմում անցկացրել է 137 հանդիպում, դարձել 50 գոլի և 64 գոլային փոխանցման հեղինակ։
























































