Դորտմունդի «Բորուսիան» ակումբի սոցիալական ցանցերում հայտարարել է Ջեյդոն Սանչոյի վերադարձի մասին։ Ֆուտբոլիստը հեռացել է «Մանչեսթեր Յունայթեդից»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ անգլիացի ֆուտբոլիստը վարձավճարով կմիանա գերմանական ակումբին մինչև այս մրցաշրջանի ավարտը։ 23-ամյա Ջեյդոն Սանչոն դադարել է ընդգրկվել «կարմիր սատանաների» հայտացուցակում՝ թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ կոնֆլիկտից հետո։
Իր կարիերայի սկզբում անգլիացին արդեն հանդես է եկել Դորտմունդի «Բորուսիայում», որտեղից 2021 թվականին տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»։ Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայում անցկացրել է ընդամենը երեք խաղ և արդյունավետ չի գործել։
























































