«Մանչեսթեր Սիթիում» բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեի թիմի կազմ վերադարձից հետո թիմի նոր ավագ են հաստատել։
Ինչպես հայտնում է Manchester Evening News-ը, պաշտպան Քայլ Ուոքերը դարձել է թիմի առաջին ավագը։ Դե Բրույնեն կլինի թիմի փոխավագը: Հինգ ավագների ցուցակում են նաև Ռոդրին, Ռուբեն Դիասը և Բերնարդո Սիլվան։
Հիշեցնենք, որ Դե Բրույնեն խաղադաշտ է վերադարձել հունվարի 7-ին «Հադերսֆիլդ Թաունի» հետ Անգլիայի գավաթի 1/32 եզրափակչի խաղում։ Բելգիացին խաղադաշտ դուրս եկավ 58-րդ րոպեին, իսկ «քաղաքաբնակները» հաղթեցին 5-0 հաշվով։ Կևինը մեկ գոլային փոխանցում կատարեց։
«Մանչեսթեր Սիթին» Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում է, Պեպ Գվարդիոլայի թիմը 19 խաղում վաստակել է 40 միավոր։
























































