«Նյուքասլը» հետևում է «Ալ Իթիֆակի» կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնի շուրջ ստեղծված իրավիճակին և կարող է առաջարկ անել նրան ձեռք բերելու համար, հայտնում է Evening Standard-ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ 33-ամյա Հենդերսոնը ցանկանում է հեռանալ «Ալ-Իթիֆակից», որտեղ տեղափոխվել էր 2023 թվականի ամռանը։ Նշվում է, որ անգլիացի կիսապաշտպանը չի կարողացել հարմարվել նոր կենսակերպին, Սաուդյան Արաբիայի կլիմայական պայմաններին։
Ջորդան Հենդերսոնը «Լիվերպուլում» հանդես էր գալիս 2011 թվականից։ Նա թիմի կազմում անցկացրել է 492 հանդիպում՝ դառնալով 33 գոլի և 61 գոլային փոխանցման հեղինակ։
























































