Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Ջեյդոն Սանչոյի՝ գերմանական թիմ հնարավոր տեղափոխության մասին։
«Այո, մենք բանակցություններ ենք վարում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ և ցանկանում ենք վարձակալել Ջեյդոնին։ Սա ոչ մեկի համար գաղտնիք չէ։ Բայց այս պահին գործարքը դեռ կայացած չէ»,- ասել է Վատցկեն ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում։
Այս մրցաշրջանում 23-ամյա անգլիացին «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է ընդամենը երեք հանդիպում՝ չխփելով ոչ մի գոլ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։
























































