Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն ապագայում կդիտարկի միայն երեք ակումբի առաջարկ։
Ինչպես հայտնի է դարձել Relevo-ին, իսպանացի մասնագետը պատրաստ է դիտարկել երեք տարբերակ. Ալոնսոն հետաքրքրված է աշխատել այն թիմերում, որտեղ հանդես է եկել որպես ֆուտբոլիստ։
Նա ընտրություն կկատարի միայն Մադրիդի «Ռեալի», «Լիվերպուլի» և Մյունխենի «Բավարիայի» միջև։
«Բայերը» իսպանացու գլխավորությամբ գերազանց արդյունքներ է ցույց տալիս Գերմանիայի ընթացիկ առաջնությունում․ թիմը 16 տուրերում ոչ մի պարտություն չի կրել և առաջին տեղում է։
























































