«Բրայթոնի» վինգեր Կաուրո Միտոման Ճապոնիայի Պրոֆեսիոնալ Ֆուտբոլիստների Ասոցիացիայի (JPFA) կողմից ճանաչվել է տարվա լավագույն ճապոնացի ֆուտբոլիստ։
Կաուրոն երկրորդ անգամ անընդմեջ արժանացել է տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին։
Նշենք, որ Միտոման հավակնում էր նաև տարվա լավագույն ասիացի ֆուտբոլիստի մրցանակին, որն արդյունքում ստացավ հարավկորեացի պաշտպան Կիմ Մին Ջեն։
Միտոման անգլիական ակումբ է տեղափոխվել 2021 թվականին, սակայն մեկ տարի վարձավճարով անցկացրել է բելգիական «Յունիոնում»։ 2022 թվականի աշնանը նա վերադարձավ «Բրայթոն» և կարճ ժամանակահատվածում դարձավ թիմի առաջատարներից մեկը։ Ներկայումս ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 50 մլն եվրո։
Կաուրոն Ճապոնիայի հավաքականի կազմում անցկացրել է 18 հանդիպում և դարձել է 7 գոլի հեղինակ։
























































