Թոփ լիգաների ֆուտբոլիստների շրջանում Կևին դե Բրույնեն գոլային փոխանցումներով առաջատարն է 2022 թվականի ամռանից։
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպանը երեկ Անգլիայի գավաթի խաղարկության «Հադերսֆիլդի» դեմ խաղում (5:0) 74-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց Ժերեմի Դոկուին:
Նախորդ մրցաշրջանի մեկնարկից ի վեր բելգիացին բոլոր մրցաշարերում 30 գոլային փոխանցում է կատարել: Սա լավագույն արդյունքն է եվրոպական հինգ առաջատար առաջնությունների ներկայացուցիչների շրջանում։
Մոհամեդ Սալահը (Լիվերպուլ) այս ընթացքում 24 գոլային փոխանցում է կատարել, Վինիսիուս Ժունիորը (Ռեալ Մադրիդ) և Բուկայո Սական (Արսենալ)՝ 22-ական, Անտուան Գրիզմանը (Ատլետիկո Մադրիդ)՝ 21։
























































