«Բարսելոնայի» պաշտպան Մարկ Կուկուրելյան, ով վարձակալական հիմունքներով, հանդես է գալիս «Խետաֆեի» կազմում, մնալու է մադրիդյան ակումբում արդեն մշտական պայմանագրի կարգավիճակով։
Marca-ն տեղեկացնում է, որ «Խետաֆեն» 6 միլիոն եվրոյով գնել է Կուկուրելյայի տրանսֆերը «Բարսելոնայից»՝ վարձակալության համաձայնության կետերից մեկի համաձայն։
«Բարսելոնան» իրավունք կունենա ստանալու Կուկուրելյայի հաջորդ տրանսֆերի վաճառքի գումարի 40 տոկոսը։
Ավելի վաղ կար տեղեկություն այն մասին, որ Կուկուրելյայի ծառայություններով հետաքրքրված են Լոնդոնի «Արսենալը», «Տոտենհեմը» և «Բայերը»։