«Շտուտգարտի» դարպասապահ Ալեքսանդր Նյուբելը, որը թիմում հանդես է գալիս «Բավարիայից» վարձավճարով, չի երկարաձգի պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ, եթե 37-ամյա դարպասապահ Մանուել Նոյերը մնա «Բավարիայում»։ Այս մասին հայտնել է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Ըստ աղբյուրի՝ Նյուբելն ու «Բավարիան» բանակցություններ են վարում։ 27-ամյա խաղացողը միայն հաջորդ ամառ կքննարկի պայմանագրի երկարաձգման և ևս մեկ վարձակալության հարցը, եթե մյունխենյան ակումբը երաշխավորի նրան առաջին համարի կարգավիճակը 2025 թվականին: Մյունխենյան ակումբը Նյուբելին համարում է Նոյերին ապագայում փոխարինելու լավագույն թեկնածուն։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին մյունխենյան ակումբը երկարաձգել է Նոյերի հետ պայմանագիրը մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։ Գերմանացի դարպասապահը «Բավարիայում» հանդես է գալիս 2011 թվականից։
























































