«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Մոհամեդ Սալահի և Վատարու Էնդոյի մասին։ Եգիպտոսի հավաքականի հարձակվողն ազգային հավաքականի կազմում կմասնակցի Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությանը, իսկ Էնդոն՝ Ճապոնիայի հավաքականի կազմում կմասնակցի Ասիայի գավաթին։
«Եթե հաջողություն մաղթեմ, դա սուտ կլինի։ Ոչ, իհարկե, մաղթում եմ: Անձնական տեսանկյունից ես շատ ուրախ կլինեմ, եթե նրանք դուրս մնան խմբային փուլում, բայց դա, հավանաբար, հնարավոր չէ, այնպես որ լավ է, և հետո նրանք կարող են գնալ և հաղթել այդ մրցաշարերում։
Հաջողություն, կտեսնվենք և առողջ կվերադառնաք, ահա այս բոլոր բառերը: Հիմա մենք պետք է լուծենք այս խնդիրները: Իհարկե, դուք տեսնում եք վերջին խաղերը և մտածում. «Լավ, սա մի փոքր տարօրինակ է թվում»: Բայց ես վստահ եմ, որ մենք ճանապարհ կգտնենք, բայց մենք պետք է դա ցույց տանք խաղադաշտում»,- Կլոպի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ Աֆրիկայի ազգերի գավաթը կանցկացվի հունվարի 13-ից փետրվարի 11-ը՝ Կոտ դ’Իվուարում։ Հունվարի 12-ից փետրվարի 10-ը Կատարում կանցկացվի Ասիայի գավաթի խաղարկությունը։
























































