«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Ժիրոնայի» պաշտպան Միգել Գուտյերեսի ծառայություններով: Այս մասին հայտնում է The Sun-ը։
Ըստ աղբյուրի՝ վերջին մի քանի շաբաթների ընթացքում «կարմիր սատանաների» սկաուտները ներկա են եղել «Ժիրոնայի» հանդիպումներին: Ընդգծվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» լրջորեն դիտարկում է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում Գուտյերեսին ձեռք բերելու տարբերակը։ «Մանչեսթեր Յունայթեդը» Սերխիո Ռեգիլոնի հեռանալուց հետո ձախ պաշտպանի դիրքնմ ամրապնդելու կարիք ունի:
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում «Ժիրոնայի» պաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 20 հանդիպման, որոնցում դարձել է 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։
























































