«Ասթոն Վիլլան» հետաքրքրված է «Լացիոյի» հարձակվող Ֆելիպե Անդերսոնի ծառայություններով։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը։
Անգլիական ակումբը ցանկանում է 30-ամյա բրազիլացու հետ պայմանագիր կնքել 2024 թվականի ամռանը՝ ազատ գործակալի կարգավիճակով։ Ֆուտբոլիստի պայմանագիրը թիմի հետ ուժի մեջ է մինչև այս տարվա հունիսի 30-ը։
Ֆելիպե Անդերսոնը «Լացիոյում» հանդես է գալիս 2021 թվականի հուլիսից։ 2023/24 մրցաշրջանում հարձակվողը դարձել է 1 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 10 միլիոն եվրո:
























































