«Բարսելոնայի» պաշտպան Ժոաու Կանսելուն վնասվածք է ստացել Իսպանիայի առաջնության 19-րդ տուրի՝ «Լաս Պալմասի» հետ խաղում (2:1)։
29-ամյա պորտուգալացին չի կարողացել շարունակել հանդիպումը և փոխարինվել է 11-րդ րոպեին։ Կանսելուի վնասվածքի լրջության աստիճանը դեռևս հայտնի չէ, սակայն «Բարսելոնան» անհանգստացած է ստեղծված իրավիճակով, հայտնում է AS-ի լրագրող Խավի Միգելը։
Կանսելուն «Բարսելոնա» է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթիից» 2023 թվականի սեպտեմբերին վարձավճարով: Ակումբի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։ Transfermarkt-ը պաշտպանին գնահատում է 40 միլիոն եվրո:
Ընթացիկ մրցաշրջանում Կանսելուն բոլոր մրցաշարերում անցկացրել է 22 հանդիպում, դարձել երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։
19 տուրից հետո «Բարսելոնան» 41 միավորով երրորդն է Լա Լիգայում։ Առաջնությունը գլխավորում է «Ռեալը» (48 միավոր):
























































