Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է թիմի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի հետ հարաբերությունների մասին։
«Ես մեծացել եմ, և դա փոխում է մարդկանց վերաբերյալ իմ ընկալումը: Ինձագիի հետ սկսել եմ աշխատել 33 տարեկանում, ուստի մենք գրեթե ընկերական հարաբերություններ ունենք, թեև ես պահպանում եմ սուբորդինացիան։ Կարող եմ ասել, որ նա հզոր անձնավորություն է, և դա երևում է նրա խաղից»,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը։
Մխիթարյանը 2022 թվականից խաղում է «Ինտերի» կազմում, դարձել է Իտալիայի գավաթի և Սուպերգավաթի հաղթող, ինչպես նաև մասնակցել է Չեմպիոնների լիգայի վերջին եզրափակչին:
Այս մրցաշրջանում միլանյան ակումբը Իտալիայի առաջնությունում զբաղեցնում է առաջին տեղը՝ 18 խաղից հետո վաստակելով 45 միավոր։ Հենրիխը մասնակցել է մրցաշարի 18 հանդիպման՝ դառնալով երկու գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։
























































