Իսպանիայի առաջնության 19-րդ տուրում «Լաս Պալմասը» ընդունել է «Բարսելոնային»։ Հանդիպումը կայացել է Լաս Պալմասում՝ «Գրան Կանարիա» մարզադաշտում և ավարտվել է հյուրերի հաղթանակով՝ 2։1 հաշվով։
Խաղի 12-րդ րոպեին Մունիր Էլ Հադդադին առաջ է մղել դաշտի տերերին։ 56-րդ րոպեին հանդիպման հաշիվը հավասարեցրել է «Բարսելոնայի» հարձակվող Ֆերան Տորեսը։ 93-րդ րոպեին կատալոնացիները հաղթանակ են կորզել՝ Իլկայ Գյունդողանի իրացրած դիպուկ 11-մետրանոց հարվածի շնորհիվ:
Այսպիսով, «Բարսելոնան», 19 խաղում վաստակելով 41 միավոր, մնացել է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում։ «Լաս Պալմասը» (25) 10-րդ տեղում է։ «Ռեալն» ու «Ժիրոնան» 48 միավորով առաջատարն են։
Հաջորդ հանդիպումը թիմերը կանցկացնեն հունվարի 7-ին Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի շրջանակում։ Կանարյան կղզիների դերբիում «Լաս Պալմասը» կհանդիպի «Տեներիֆեի» հետ: «Բարսելոնան» էլ կմրցի Իսպանիայի չորրորդ դիվիզիոնը ներկայացնող «Բարբաստրո» թիմի հետ:
























































