«Մանչեսթեր Յունայթեդը» ակտիվացրել է իսպանացի պաշտպան Սերխիո Ռեգիլոնի հետ վարձակալության պայմանագրի վաղաժամկետ խզման տարբերակը։ Ֆուտբոլիստը մոտ ժամանակներս կվերադառնա «Տոտենհեմ»: Այս մասին հայտնում է «կարմիր սատանաների» մամուլի ծառայությունը։
Այս մրցաշրջանում պաշտպանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 12 հանդիպման, որոնցում արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։ Ռեգիլոնը «Տոտենհեմում» հանդես է գալիս 2020 թվականից։ Ֆուտբոլիստի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։ Transfermarkt հեղինակավոր ինտերնետային պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 10 մլն եվրո։
Ավելի վաղ լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ Ռեգիլոնը «Մանչեսթեր Յունայթեդից» վերադառնալուց հետո չի մնա «Տոտենհեմում» և շուտով կրկին վարձավճարով կտեղափոխվի մեկ այլ ակումբ։
























































