«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեն մեկնաբանել է «Պարկ դե Պրենս» մարզադաշտում փարիզցիների կազմում 111 գոլի սահմանագծին հասնելը:
«Պատմություն…»,- իր սոցցանցերում գրել է հարձակվողը, որը նախորդ գիշեր գոլի հեղինակ է դարձել Ֆրանսիայի Սուպերգավաթի՝ «Թուլուզի» դեմ եզրափակիչ խաղում։

Հունվարի 3-ին ՊՍԺ-ն Ֆրանսիայի Սուպերգավաթի խաղում հաղթել է «Թուլուզին» (2:0) և Լուիս Էնրիկեի գլխավորությամբ նվաճել է առաջին տիտղոսը։ Այս խաղում փարիզցիների երկրորդ գոլը խփել է հենց Կիլիանը։
Մբապեի գործող պայմանագիրը փարիզցիների հետ ավարտվում է 2024 թվականի հունիսին, իսկ 2024 թվականի հունվարին նա արդեն պաշտոնապես իրավունք կունենա այլ ակումբների հետ բանակցելու ապագա տրանսֆերի շուրջ։ Այս մրցաշրջանում հարձակվողը ՊՍԺ-ի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 23 խաղում խփել է 22 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։
























































