Հեղինակավոր The Mirror պարբերականը հայտնում է, որ Լոնդոնի «Արսենալը» ցանկանում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել ձախ պաշտպանի։ Սրա պատճառը ուկրաինացի Ալեքսանդր Զինչենկոյի անկայուն խաղն է, ինչպես նաև վնասվածքը, որի պատճառով նա կարող է բաց թողնել մոտ ութ շաբաթ։
Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբը կփնտրի կարճաժամկետ վարձակալության տարբերակներ՝ ֆինանսական ֆեյր-փլեյը չխախտելու համար։
Զինչենկոն «զինագործների» կազմում հանդես է գալիս 2022/2023 մրցաշրջանից։ Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում Ալեքսանդրը մասնակցել է 18 հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
«Արսենալը» 40 միավորով չորրորդն է Անգլիայի առաջնությունում՝ հինգ միավորով զիջելով «Լիվերպուլին»: Միկել Արտետայի թիմը պարտվել է նախորդ երկու հանդիպումներում։