«Բավարիան» մտադիր է ձեռք բերել «Միլանի» և Անգլիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Ֆիկայո Տոմորիին: Այս մասին հայտնել է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը X սոցցանցում (նախկինում՝ Twitter):
Աղբյուրի փոխանցմամբ՝ մյունխենյան ակումբի խորհուրդը վերջին երկու շաբաթվա ընթացքում ակտիվորեն քննարկում է 26-ամյա անգլիացու թեկնածությունը։ «Բավարիայի» ներկայացուցիչներն արդեն դիմել են ֆուտբոլիստի համար սակայն «Միլանը» դժվար թե վաճառի պաշտպանության առաջատարին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Տոմորին Լոնդոնի «Չելսիի» սան է: Այս մրցաշրջանում պաշտպանը «Միլանի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 22 հանդիպում, որոնցում դարձել է երեք գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրն իտալական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։