Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի խաղում «Վեսթ Հեմ Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունել է «Բրայթոն ընդ Հով Ալբիոնին»։ Հանդիպումը կայացել է Լոնդոնի (Անգլիա) Օլիմպիական մարզադաշտում և ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքի՝ 0:0 հաշվով։ Այսպիսով, ընդհատվել է «Վեսթ Հեմի»՝ 101-խաղյա տնային շարքն առանց գոլազուրկ ոչ-ոքիների:
Վերջին անգամ «Վեսթ Հեմը» սեփական հարկի տակ գոլազուրկ ոչ-ոքի՝ 0:0 էր խաղացել Անգլիայի Պրեմիեր լիգայի՝ «Չելսիի» հետ 2018 թվականի սեպտեմբերին կայացած խաղում։
«Վեսթ Հեմը» 6-րդն է Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում: Թիմը 20 խաղում վաստակել է 34 միավոր։ «Բրայթոնը» 31 միավորով յոթերորդ տեղում է։ «Լիվերպուլը» առաջատարն է (45):
























































