«Էվերթոնը» դիտարկում է «Մանչեսթեր Յունայթեդի» և «Նոթինգհեմ Ֆորեսթի» նախկին կիսապաշտպան Ջեսի Լինգարդին հրավիրելու հնարավորությունը, որն անցած ամառվանից ազատ խաղացողի կարգավիճակում է։ Այս մասին հայտնում է talkSPORT-ը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի վերջին հաղորդվում էր, որ Լինգարդը կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայում։ Հետո մամուլը գրեց, որ «Լիլը» հետաքրքրված է փորձառու ֆուտբոլիստի ծառայություններով։ Ջեսիի վերջին ակումբը եղել է «Նոթինգհեմ Ֆորեստը», որը նա լքել է 2023 թվականի ամռանը։ Աշնանը Լինգարդը որոշ ժամանակ Սթիվեն Ջերարդի գլխավորությամբ մարզվել է Սաուդյան Արաբիայի «Ալ Իթիֆակում», սակայն կողմերը լիարժեք պայմանագիր չեն կնքել։
Անգլիայի Պրեմիեր լիգայի ըն ընթացիկ առաջնության 20 տուրից հետո «Էվերթոնը» 16 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 17-րդ հորիզոնականը։