«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին իսպանացի բլոգեր Իբայ Լլանոսի ուղիղ եթերում պատասխանել է այն հարցին, թե որ խաղացողին կցանկանա տեսնել կատալոնական թիմի շարքերում։
«Ես Հոլանդին կբերեի «Բարսա». Նա կիբօրգ է (կիբերնետիկական օրգանիզմ): Նա շատ գոլեր է խփում: Իսկ Լևանդովսկին մինչև 60 տարեկանը չի կարող խաղալ։ Ալվարեսը նույնպես շատ լավ է խաղում»,- ասել է Պեդրին:
Այս մրցաշրջանում Ռոբերտ Լևանդովսկին մասնակցել է «Բարսելոնայի» 21 հանդիպման բոլոր մրցաշարերում և դարձել է 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Իր հերթին Էրլինգ Հոլանդը մասնակցել է 22 հանդիպման, որոնցում խփել է 19 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։
Մի շարք վնասվածքների պատճառով իսպանացի երիտասարդ կիսապաշտպանը կարողացել է մասնակցել Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանի միայն ութ հանդիպման ու խփել մեկ գոլ։ «Բարսելոնան» Իսպանիայի առաջնությունում զբաղեցնում է երրորդ տեղը՝ առաջատարներից ետ մնալով յոթ միավորով։
























































