Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կենտրոնական պաշտպան Կո Իտակուրան հետաքրքրել է «Լիվերպուլին»։
Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով, սկաուտներն արդեն մեկ անգամ չէ, որ այս մրցաշրջանում դիտել են նրա մասնակցությամբ հանդիպումները:
Ֆուտբոլիստի տրանսֆերին հավակնում է նաև «Տոտենհեմը»: Իտակուրան վաղուց է գտնվում թիմի գլխավոր մարզչի տրանսֆերային ցանկում: Նա ցանկանում էր ճապոնացի խաղացողի տրանսֆերը ձեռք բերել երբ դեռ աշխատում էր «Սելթիկում»:
Նախկինում Իտակուրան «Մանչեսթեր Սիթիի» համակարգում է եղել երեք տարի: Նա «Բորուսիայում» հանդես է գալիս 2022 թվականից։
























































