Կիսապաշտպան Տոնի Կրոսը մոտ ապագայում կերկարաձգի պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ։
TodoFichajes-ի փոխանցմամբ՝ Կրոսը պայմանագիր կկնքի երկու մրցաշրջանով՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Հունվարի 4-ին Տոնի Կրոսը կնշի ծննդյան 34-ամյակը։ Նախկինում ֆուտբոլիստը մեկ անգամ չէ, որ խոսել է կարիերան «Ռեալում» ավարտելու ցանկության մասին։
2023/2024 մրցաշրջանում Տոնի Կրոսն անցկացրել է 23 պաշտոնական հանդիպում։ Դրանցում գերմանացին դարձել է մեկ գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:
























































