Իսպանացի մասնագետ Խաբի Ալոնսոն, որը գլխավորում է Լևերկուզենի «Բայերը», կարող է դառնալ Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչը, հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բավարիան» Ալոնսոյին կարող է նշանակել ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում միայն այն բանից հետո, երբ ակումբը որոշի գնել նրա պայմանագիրը, որն ուժի մեջ է մինչև 2026 թվականը։
Բունդեսլիգայում անցկացրած 16 խաղից հետո «Բայերը» 42 միավորով առաջնության առաջատարն է։ Ընդ որում, Խաբի Ալոնսոյի թիմն ընթացիկ մրցաշրջանում պարտություն չի կրել։
























































